Սեզոնը պետք է փակվի առանց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրին ձեռք տալու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կստեղծվի օպերատիվ խումբ, որը կուսումնասիրի ոռոգման համակարգում իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ սեզոնը փակվի առանց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրին ձեռք տալու: Այդ մասին հայտարարեց վարչապետը՝ կառավարության նիստում:

«Հենց ի սկզբանե, դեռ հունիսին խնդիր էր դրվել՝ ամեն ինչ անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Հետո ինձ զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, իսկ հետո զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն կլինի: Եվ այսպես մի քանի անգամ: Եվ, ըստ էության, կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկումների մասնակիցները բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներն էին: Վերջին քննարկման ժամանակ այսպիսի իրավիճակ ունեինք, երբ քննարկման մասնակիցները բաժանվել էին երկու մասի. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարել՝ առանց Սևանից ջրառ իրականացնելու, մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ անել, և եթե մենք գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետև կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, աննախադեպ բարձր բերք են սպասում, կկանգնեն ուղղակի աղետի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ հիմա կառավարությունը եկել է հետևյալ մոտեցման. Առաջին՝ երաշխավորելու համար իրավիճակը Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնելու որոշում է կայացվում, բայց, մյուս կողմից՝ ստեղծվում է օպերատիվ խումբ: «Վերջինս նույնիսկ օրենքի ընդունման պարագայում բոլոր մանրամասներով կուսումնասիրի իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա որևէ գործնական հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, այդ խնդիրը լուծենք: Բայց ամեն դեպքում եթե ունենանք մի իրավիճակ, որ հանկարծ պարզվի՝ այդ բերքը ոչնչանում է կամ ոչնչանալու է, մենք, այնուամենայնիվ, այդ ջրառը կիրականացնենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ջրի այդ պահանջարկն ինչպես է ձևավորվում:«Արդյոք դա ապացուցելի՞ է, արդյոք դա վերահսկելի՞ է, և ըստ էության, պարզ է դառնում, որ ամեն ինչ աչքաչափի վրա է: Եվ սա մի աղետալի համակարգ է, որը չես հասկանում՝ ինչ սկզբունքներով է աշխատում: Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է շատ լուրջ կազմակերպչական լուծումների գնալ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է պատկերացնել ջրի ամեն խորանարդ մետրի օգտագործումը և հետևել, թե դա ինչպես է օգտագործվում: Կառավարության ղեկավարը հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ լրջագույն վերահսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, հանձնարարեց, որպեսզի ոստիկանության առավել մասնագիտացված ստորաբաժանումները ևս միանան այս աշխատանքային խմբին և գործընթացը պահեն լիարժեք վերահսկողության տակ:

Հայերեն

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է