Էբոլայի դեպքերի թիվը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գերազանցել Է 100-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության (ԷՎՀՀ) դեպքերի թիվը, հուլիսի վերջին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու նահանգում դրա բռնկման սկսվելուց ի վեր, անցել Է հարյուրը, իսկ մահացածների թիվը հասել Է 59-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լույս օգոստոսի 22-ի գիշերը Twitter-ում հայտնել Է աֆրիկյան այս երկրի առողջապահության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ հաղորդումներ են ստացվել այս տարածաշրջանում հեմոռագիկ տենդի 102 դեպքի մասին, որոնցից 75-ը հաստատված են, իսկ 27-ը՝ հավանական»,-նշում Է առողջապահության նախարարությունը:

Դրա հետ մեկտեղ օգոստոսի 21-ին օրվա ընթացքում հիվանդության լաբորատոր ճանապարհով հաստատված դեպքերի թիվն ավելացել Է վեցով, իսկ մահացածների թիվը, որոնց մոտ հաստատվել Է ԷՎՀՀ-ի ախտորոշումը, չորսով: «Հավանականների» խմբում փորձագետները ներառում են հիվանդության եւ մահվան այն դեպքերը, երբ դիտվել են ԷՎՀՀ-ի ախտանշաններ, բայց հետազոտությունների համար նմուշներ վերցնելը հնարավոր չի եղել, ուստի եւ պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ:

Օգոստոսի 8-ին ԿԴՀ-ում մեկնարկած իմունիզացիայի արշավի ընթացքում արդեն պատվաստում Է ստացել 1693 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը