Բացահայտվել է հանցագործության 105 դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 105 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 29, խարդախության 18, թմրամիջոցի հայտնաբերման 13, յուրացման կամ վատնման 10, անձնական ունեցվածքի գողության 9, սպանության սպառնալիքի և հարկերից խուսափելու 4-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնակատիրության, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծելու, ծեծի, կաշառք տալու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված