Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:«

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Արա Բաբլոյանի խոսքով` այս առումով չափազանց կարևոր է ապահովել Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում խոսելով ներառական կրթության մասին` խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ: Ըստ Արա Բաբլոյանի` այս առումով պետության հոգածության ներքո պետք է լինեն այնպիսի հարցեր, ինչպիսին են,օրինակ, խնդիրներիվաղ հայտնաբերումը, ապա անհրաժեշտ միջամտության ցուցաբերումն ու հասարակական կյանքին երեխաների լիարժեք ինտեգրումն ապահովելը:

Տանյա Ռադոչան կարևորել է Հայաստանում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակություն է հայտնել նախորդ տարի` Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներինտրամադրելուհամաշխարհային նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Երեխաների համաշխարհային օրվան, այնպես էլ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ ու միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

Հայերեն العربية English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան