Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արայիկ Հարությունյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.

Հանրապետության 201 համայնքում 2019 թվականից սկսած կընդլայնվեն նախադպրոցական ծառայությունների ներդրման և մատուցման միջոցով նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելները:

Իրականացվել են հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի փոփոխությանն ուղղված միջոցառումներ, որոնք միտված են ուսումնական հաստատությունների ապակուսակցականացմանը և ԲՈՒՀ-երի ինքնավարության աստիճանի բարձրացմանը:

Կրթության և գիտության նախարարությունն ու մշակույթի նախարարությունը համատեղ ներկայացրել են աբոնեմենտ տրամադրելու ծրագիր, որի շրջանակում բոլոր դպրոցներից յուրաքանչյուր աշակերտ կկարողանա այցելել թատրոն, պատկերասրահ/թանգարան, համերգասրահ: Արդյունքում ակնկալվում է նշված

հաստատություններ այցելությունների տարեկան աճ՝ մինչև մեկ միլիոն:

Իրականացվել է Հայաստան գերհամակարգիչների ներմուծման ծրագիր:

Կրթության ոլորտի բոլոր բարեփոխումները այսուհետև կիրականացվեն ԿԳՆ հովանու ներքո՝ պետական և մասնավոր, ինչպես նաև դոնոր համայնքի հետ սերտ

համագործակցության միջոցով:

Հայաստանը միացել է աշխարհի 17 պետություններին, որոնք դառնում են Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վաղ ներդնող։ Մասնակցությունը ծրագրին կնպաստի մարդկային կապիտալի զարգացման ռազմավարության մշակմանը, ինչպես նաև կխթանի ներդրումների հոսք կրթության, սոցիալական և առողջապահության ոլորտներում։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում