Միջազգային

Ֆրանսիայում աճուրդով վաճառվել Է այն արձանիկը, որը Ռոդենը նվիրել Էր Մոնեին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում աճուրդով վաճառվել Է այն արձանիկը, որը Ռոդենը նվիրել Էր Մոնեին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգյուստ Ռոդենի կողմից ստեղծված արձանիկը 108 հազար եվրոյով վաճառվել Է Կաննի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Besch Cannes Auction առեւտրի տունը:

Նրա տեղեկության համաձայն, արձանիկը ժամանակին Ռոդենը նվիրել Էր նկարիչ-իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեին: Ոչ մեծ քանդակը, որը պատրաստված Է գիպսից, պատկերում Է գրկախառնված երիտասարդ բաքոսուհիների՝ հին հունական դիցաբանության մեջ Դիոնիսիոս աստծու ուղեկիցներին ու երկրպագուներին:

Ռոդենը գիպսի վրա իր ձեռքով ընծայագիր Է արել. «Մեծն վարպետին՝ Կլոդ Մոնեին»: Ստեղծագործությունը թվագրված Է 1896 թվականով: Արձանիկը ձեռք Է բերել Փարիզի Marmottan Monet թանգարանը, որն ունի ֆրանսիացի իմպրեսիոնիստների մեծ հավաքածու: Անցյալ տարվա վերջին-այս տարվա սկզբին այս արձանիկը հանրությանն Էր ներկայացվել այս թանգարանում կազմակերպված «Մոնե-հավաքորդ» ցուցահանդեսում: Ռոդենի ստեղծագործությունն աճուրդի Է դրվել Կլոդ Մոնեի ժառանգների կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում