ԱՄՆ-ի 100-ից ավելի թերթեր նույն օրը հոդվածներ կհրապարակեն ԶԼՄ-ների վրա Թրամփի հարձակումների անթույլատրելիության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ավելի քան 100 տպագիր հրատարակություններ մտադիր են փոխհամաձայնեցմամբ խմբագրական հոդվածներ հրապարակել եւ դրանցում մտահոգություն հայտնել ԶԼՄ-ների աշխատողների վրա նախագահ Դոնալդ Թրամփի շարունակվող հարձակումների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, նման նախաձեռնությամբ հանդես Է եկել The Boston Globe թերթը: «Մենք պատրաստվում են օգոստոսի 16-ին խմբագրական հոդված հրապարարկել մամուլի հասցեին ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հարձակումների վտանգների վերաբերյալ եւ մյուս հրատարակություններին խնդրում ենք իրենց սեփական հոդվածները հրապարակել նույն այդ օրը»,-ալիքը մեջբերում Է Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) հաստատված թերթի խմբագրության հայտարարությունը:

Ինչպես հեռուստաալիքին հայտարարել Է The Boston Globe-ի ներկայացուցիչ Մարջորի Փրիթչարդը, թերթի հորդորին արձագանքել են արդեն ԱՄՆ-ի հարյուրից ավելի պարբերական հրատարակություններ:

«Դրանք բոլորը լի են ժուռնալիստիկայի վրա Թրամփի հարձակումներին դիմակայելու վճռականությամբ»,-նշել Է Փրիթչարդը:

Թրամփն ավելի վաղ ԱՄՆ-ի լիբերալ ԶԼՄ-ներին քանիցս մեղադրել Է այն բանում, որ դրանք, նրա կարծիքով, կանխակալ վերաբերմունք ունեն իր եւ իր վարչակազմի որոշումների նկատմամբ: Նախագահը պնդում Է, որ այնպիսի հեռուստաալիքներ, ինչպիսիք են CNN-ը, NBC-ն, ABC-ն, ինչպես նաեւ մի շարք տպագիր հրատարակություններ, ներառյալ The New York Times թերթը, ակնհայտ ստահոդ տեղեկատվություն են հրապարակում: Դրանցում աշխատող լրագրողներին Սպիտակ տան ղեկավարը անվանել Է «ժողովրդի թշնամիներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը