Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր լուսավոր երազանքները, իսկ հավաքական առումով՝ ձեր սերնդի առաքելությունը:

Այսօր Հայաստանն ընթանում է անկախության ամրապնդման ու աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Ըստ այդմ, պիտի յուրացնեք մարդկային մտքի նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման ու հզորացման համար:

Ձեզ գործուն դերակատարություն է վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում:

Ձեր հաջողություններն ու հաղթանակները Հայաստանի և Արցախի հաջողություններն են, որովհետև դո՛ւք եք զարգացնելու հայրենի մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը և ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում: Ուստի, երիտասարդությանն առնչվող բոլոր խնդիրները եղել են և պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր մասնագիտական կարողությունները լիարժեք դրսևորելու և հաջողությունների հասնելու համար:

Սիրելի երիտասարդներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն ու բարօրություն, կամք և նպատակասլացություն:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը