Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվս մեկ անգամ շնորհավորելով Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ, Հայաստանի նախագահը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ կշարունակվի Արցախի տնտեսական, քաղաքական զարգացումը, եւ նա նոր ոգով ձեռնամուխ կլինի երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում