Պաշտոնական

Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է հանձնել Նիցցա քաղաքի հուշամեդալը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրային: Նա Հանրապետության նախագահին հանձնել է Նիցցա քաղաքի հուշամեդալը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը ջերմությամբ է հիշել այս տարվա փետրվարին üրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցը Նիցցա եւ Հայաստանի պուրակի բացումը, որի շնորհիվ այս քաղաքը դարձել է հայ-ýրանսիական բարեկամության խորհրդանիշներից մեկը: Նա նաեւ գոհունակությամբ փաստել է, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականություն են դառնում: Ժակ Պեյրան անդրադառնալով երկու երկրների քաղաքական հարաբերություններին` կարեւորել է քաղաքային, շրջանային իշխանության մարմինների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը: Երեւանը եւ Նիցցան քույր-քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը նա համարել է երկու քաղաքների միջեւ տնտեսական, զբոսաշրջության, կրթական եւ մշակութային գործակցությունը խթանելու կարեւոր քայլ։ Կողմերը դրական են գնահատել նաեւ ԵՊՀ եւ Նիցցայի համալսարանների միջեւ կնքված համագործակցության մասին համաձայնագիրը եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի արդեն իսկ առկա կապերի ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում