Տեղի է ունեցել «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետությունում» խորագրով ցուցահանդեսի բացումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ամերիկյան օգնությունը1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետությունում» պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի վրա հիմնված բացառիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. առաջին անգամ հանրության ուշադրությանը ներկայացվեց Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազում արհավիրքներից փրկելու «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» (ԵՄՔԱ) կամավորականներ Ջոն Էլդերի և Ջեյմս Էրոլի գործադրած գերմարդկային ջանքերի պատմությունը՝ հիմնված Էլդերի անձնական օրագրի, նրա մակագրած լուսանկարների և պահպանած բնօրինակ ծառայողական փաստաթղթերի հիման վրա։

Միջոցառման բացման արարողությունը մեկնարկվեց Հայաստանի և ԱՄՆ-ի օրհներգերով, որոնք հնչեցին Անուշ Բարկլեյի կատարմամբ (նվագակցող՝ Հարություն Թագվորյան):

«Աստծո կամքով և նախախնամությամբ տեղի ունեցած այս ցուցահանդեսը լույս է սփռում ամերիկյան և հայոց պատմության կարևոր փուլի վրա, երբ երկու ամերիկացի ԵՄՔԱ կամավորներ միասին կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը՝ փրկելով բազում հայ որբերի կյանքեր»,- բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը և ԵՄՔԱ-ին նվիրեց ՆԱՄ-ի յուրահատուկ նվեր-պարգևատրումը՝ միության խորհրդանշով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը:

«Այս ցուցահանդեսի գաղափարը եկել է այն ժամանակ, երբ Ջոն Էլդերի թոռն իրենց ձեղնահարկից գտնելով իր պապի արխիվները՝ հանձնել է Ռուբեն Ադալյանին, ով այս ամենը հավաքագրել և ներկայացրել է ձեր ուշադրությանը», - իր խոսքում ընդգծեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև եվրոպական ԵՄՔԱ գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով:

Ցուցադրությունում ներկայացված էին 95 լուսանկարներ, որոնցից 64-ը Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից էին, 8-ը ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր էին, իսկ 4-ը՝ քարտեզներ: Էլդերի օրագրի թվով 32 մեջբերումները, որոնք վավերացնում են ներկայացված լուսանկարներում երևացող ապացույցները, ինչպես նաև ներածական և բացատրական տեքստը, լույս են սփռում նորանկախ Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին տարվա վրա: Ցուցադրությունում ներառված էր լուսանկարների մի ամբողջ շարք, որը պատմում էր Էլդերի` Հայաստանում ապրած տարիների մասին, նշվում են Ամերիկյան մարդասիրական օգնության մի քանի այլ աշխատակիցներ ևս:

Ցուցադրությունում ներկայացվող այլ ամերիկացիներից են Թբիլիսիում ԱՄՆ հյուպատոս Ֆ. Ուիլլոուբի Սմիթը, ով աջակցում էր մարդասիրական օգնության աշխատակիցների գործունեությանը, Ռոբերթ Մըք Դաուելը, ով ռազմաճակատում էր, երբ թուրքական ուժերը ներխուժեցին և ասպատակեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին), դոկտոր Ջոն Մեյնը՝ Այովա նահանգի Գրիննել համալսարանի նախագահը, ով Մերձավոր Արևելքի Ամերիկյան օգնության կոմիտեի կողմից ականատես եղավ Հայաստանում տիրող սարսափելի իրավիճակին, միսիոներ Գրեյս Նեփփը և Ամերիկյան ԵՄՔԱ-ի երկարամյա նախագահ Ջոն Մոթթը, ով իր ընկերոջ՝ նախագահ Վուդրո Վիլսոնի խրախուսմամբ երիտասարդ ամերիկացիներին ուղարկում էր այնտեղ, ուր զինվորների թիկունքում քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու կարիք կար:

Ցուցադրությունում տեղ գտած ապացույցները հայտնվել են տարբեր մարմինների համագործակցության շնորհիվ: Էլդերի ընտանիքի ու ԵՄՔԱ-ի աշխատակիցների թույլատրության ու տրամադրած ապացույցների շնորհիվ է, որ այս նվիրյալ հումանիստների պատմությունը չի մոռացվել ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում: Կովկասում հակամարտության գագաթնակետին, երբ մարդասիրական օգնության այլ աշխատողներ նախընտրեցին հեռանալ, Ջոն Էլդերը հրաժարվեց հեռանալ՝ վախենալով, որ օգնության ծրագրերի դադարեցման արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սովի կմատնվեն: Նրան է վերագրվում 15,000 հայ որբերին տրամադրված օգնությունը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, Զավեն Սարգսյանը, Հայկ Դեմոյանը և այլ պատվավոր հյուրեր:

Ցուցահանդեսը ներկայացրին Ամերիկայի հայկական համագումարը, Վաշինգտոնում Հայկական ազգային ինստիտուտը (ANI) և «Նարեկացի» արվեստի միությունը. այն բաց կլինի մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ազատ մուտքով:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա