Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, նամակում ասված է.

«Մենք արդեն երկրորդ անգամ դիմում ենք Ձեզ`խնդրելով հատուկ ուշադրություն դարձնել Լիդիանի նկատմամբ ծավալված այս անարդար պայքարին:

Ընդամենը մեկուկես ամսվա պարապուրդն արդեն իսկ էականորեն ազդել էմեր համայնքում կյանքի որակի վրա։Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի և օրվա հացի: Գյուղերում արդեն փակման եզրին են մանր առևտրի կետերը, կանգնել են ձեռնարկությունների պատվերները, բազմաթիվ ծրագրեր ընդհատվել են, ու հայտնի չէ կվերսկսվե՞ն արդյոք։ Մեզանից շատերըվարկեր են վերցրել՝ երբ ունեինք նորմալ վարձատրվող և ապահովագրված աշխատանք։ Հիմա մենք կագնած ենք անորոշության և սնանկացման վտանգի առջև։

Մեզ համար հասկանալի է, որ պայքարը Լիդիանի նկատմամբ ուղղորդված է հեռահար նպատակներով, որպեսզի դուրս մղվի այդընկերությունը: Մեզանից շատերը երկար տարիներ աշխատել են Լիդիանում և տեսել են, թե ինչ հոգատարությամբ է այս ընկերությունը վերաբերվում բնապահպանությանը, հետևաբար մենք չենք հավատում այս մարդկանց բնապահպանական մտահոգություններին: Ոչ մի ազնիվ մարդ չի կարող հիսուն օր ու գիշեր հսկել վտանգ չներկայացնող ըկերության ճանապարհը, այն դեպքում, երբ անգամ մի քանի օր չաշխատելը մեզ, օրինակ, կանգնեցրել էընտանիքը կերակրելու լուրջ խնդրի առջև։ Ովքե՞ր են ֆինանսավորում ու բառիս բուն իմաստով կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար, որտե՞ղ էին այս բնապահպանները, ինչո՞ւ հենց այսօր չեն արգելում փաստացի բնությունը փչացող այլ հանքերի աշխատանքը, և իրենց ամբողջ էներգիան ուղղել են արտասահմանյան լավագույն ընկերության դեմ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գյուղերում ամեն մարդ շատ լավ գիտի, ու ժամանակն է, որ կառավարության հետաքննությունը ևս դրանք պարզի ու սադրիչներին պատժի ենթարկի։

Մեզ Լիդիանից կոչ է արվել ոչ մի դեպքում չգնալ ընդհարման ցուցարարների հետ՝ ընկերության համար էլ ավելի բարդ ու վտանգավոր իրավիճակ չստեղծելու համար, ու դա է մեզ հետ պահում։ Ուստի խնդրում ենք գործադրեք պետության ուժն ու վճռական որոշում կայացրեք՝ հստակեցնելով իրավիճակը, քանի որ այսպիսի ձգձգումը ցանկացած արդյունքի պարագայում արդեն իսկ սնանկացման է տանում հարյուրավոր ընտանիքների։

Միայն գյուղատնտեսությունը, միայն տուրիզմը մինչև օրս չեն նպաստել մեր բարեկեցությանը, մեզ համար կարևոր է համայնքում ունենալ հզոր գործատու, որը տալիս է նորմալ կյանքի պայմաններ ունենալու հույս և հնարավորություն»։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում