Մեկնաբանություն

Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քաջությանդ. Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ մեկ դար հեռավորությունից

4 րոպեի ընթերցում

Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քաջությանդ. Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ մեկ դար հեռավորությունից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայն տարածում ստացած թյուր կարծիք կա, թե պատմագիտությունը հեռու է ճշգրիտ լինելուց։ Սակայն պատմությունը համակարգային իմացության տիրույթում է, այն լոկ փաստերի, թվերի եւ անունների շարադրանք չէ։ Պատմությունը անցյալի միջոցով ներկայի արարումն է ապագայի լինելիության համար։ Կարդում ես Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդ Սուրենյանցի խոսքը եւ համոզվում, որ պատմությունը սիրում է կրկնվել դրա դասերը չյուրացրած ժողովուրդների համար։

«Հայրենիքի պայծառ հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կյանքը նորից խանգարվեց. հայ արնաքամ ժողովուրդը սահմանների վրա տեղահան բաց երկնքի տակն է մնացեր. մեր սահմանների վրա նորից գոռում են թնդանոթները, դարձյալ երկու տարի առաջվա մղձավանջը տիրել է ամենուրեք, եւ ամենքի բերնից լսվում է «գալիս է թշնամին»։ Այո, Հայոց ժողովուրդ, գալիս է թշնամին, անգութ թշնամին, նա արդեն մեր դռան, մեր դեմ կանգնած է եւ յուր վերջին ուժերը հավաքած՝ հուսահատ կռիվ է մղում եւ ուզում է մեզ բոլորովին տանից-տեղից, հայրենիքից եւ ազատությունից զրկել եւ Իսրայելի նման մեր ոսկորներ անապատի մեջ ցիր ու ցան անել։ Ինչ ես մտածում դու անել. կռվել քաջաբար եւ մեռնել հերոսաբար, թե հավիտենական ստրուկ դառնալ կամ պարանոցդ թշնամու սրի առաջ պարզել եւ ոչնչանալ։ Հեռու, հեռու քեզանից այդ ինքնակործան միտքը։ Եթե քեզ համար թանկ է հայրենիքը, եթե դու սիրում ես ազատ ապրել, եթե քեզ համար նվիրական եւ սուրբ է հայի անունը, պատիվը, հայրերիդ ու պապերիդ արյունով ներկված եկեղեցին, ընտանեկան սրբությունը եւ օջախը, ապա ժամանակն է, որ դու զենքը ձեռքիդ պաշտպան հանդիսանաս վտանգված հայրենիքիդ։

... Երկու տարվա կյանքը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք մեր մայրենիքը, օտարը մեզ չօգնեց եւ չի օգնելու։ Հայ քաջարի զինվոր, դու քո քաջությամբ եւ անվեհերությամբ աշխարհք զարմացրիր, հավաքիր ուժերդ վերջին անգամ, տուր մի անգամ էլ քո մահացու հարվածը հայրենիքի եւ հայի ազատությունը ջնջել ցանկացող անողորմ թշնամուն։ Հավատա եւ հավատա, թե քո այդ վերջին հարվածով հավիտյանս կջարդես թշնամուն անկանգուն կերպով, որովհետեւ սա նրա վերջին հուսահատական կռիվն է, կամ ոչնչանալ հավիտյան եւ կամ ոչնչացնել քեզ։

... Գնացեք կռվեցեք քաջաբար եւ ձեր սրերով մաքրեցեք ձեր ճանապարհը դեպի ձեր մոխրացյալ վաթանը՝ Մուշն ու Սասուն, դեպի Ս. Կարապետ ու Աղթամար։ Իսկ դուք՝ Արարատյան աշխարհի հարազատներ, Վաղարշապատի, Օշականի, Աշտարակի, Սարդարապատի, Ապարանի, Շիրակի, Ծաղկաձորի եւ Գեղարքունյաց զավակներ, թողեք ծերերին, ձեր մայրերին եւ քույրերին ձեր տնային աշխատանքները, ձեր ազատության վտանգ է սպառնում, թռեք դեպի սահմանագլուխներ, հիշեցեք Զեյվան ու Սարդարապատ, որտեղ ցույց տվիք ձեր քաջությունը, որտեղից թշնամուն հալածական փախցրիք, ելեք ի հանդես, ներքին թշնամիները մաքրեցիր, մաքրիր քաջաբար եւ արտաքին թշնամուդ, որպեսզի Մասիսի գլխին տնկված Հայկական դրոշակն անսասան մնա։

... Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քո քաջությանը, ես հավատում են քո անշեղ հարվածին, ես հավատում եմ Հայաստանի հզոր Աստծուն եւ նրա սքանչելիքներին. նա ուժ տվեց ու կարողություն մեր մի բուռ քաջերին, երկու տարի անընդհատ հարվածելու հայրենիքի եւ եկեղեցու թշնամուն. նա այս անգամ եւս կտա հայրենիքի քաջերին փառավոր հաղթանակը եւ խրոխտացած թշնամուն խորտակված ցիր ու ցան կհալածե»։ (2 հոկտեմբերի, 1920 թվական, Վաղարշապատ։ «Էջմիածին» շաբաթաթերթ)։

Պատրաստեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

Իրանում ով էլ գա իշխանության, նախորդ կառավարության վարած քաղաքականության մեջ չի կատարի կտրուկ փոփոխություններ․ իրանագետ

Մեկնաբանություն

Իրանում ով էլ գա իշխանության, նախորդ կառավարության վարած քաղաքականության մեջ չի կատարի կտրուկ փոփոխություններ․ իրանագետ

Արցախի հայության դեմ հանցանքի պատասխանատուների շղթան կարող է ձգվել

Մեկնաբանություն

Արցախի հայության դեմ հանցանքի պատասխանատուների շղթան կարող է ձգվել

Չեխական ու լեհական մամուլի արձագանքներն Արցախի շուրջ իրադարձություններին

Մեկնաբանություն

Չեխական ու լեհական մամուլի արձագանքներն Արցախի շուրջ իրադարձություններին

Վարչապետն անդրադարձավ Էրիկ Գրիգորյանի՝ նախարարի պաշտոնից ազատման պատճառին

Մեկնաբանություն

Վարչապետն անդրադարձավ Էրիկ Գրիգորյանի՝ նախարարի պաշտոնից ազատման պատճառին

ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները և դրանց վերլուծության խնդիրը

Մեկնաբանություն

ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները և դրանց վերլուծության խնդիրը

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում փնտրում է փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ

Մեկնաբանություն

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում փնտրում է փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ

6-րդ տարեդարձն Անահիտն այսօր կդիմավորի քաղցկեղը հաղթահարած

Փաստ մեկնաբանությամբ

6-րդ տարեդարձն Անահիտն այսօր կդիմավորի քաղցկեղը հաղթահարած

Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Մեկնաբանություն

Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Սփյուռքահայ հրապարակախոս Կ.Գույումճյանը  ներկայացնում է «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը

Մեկնաբանություն

Սփյուռքահայ հրապարակախոս Կ.Գույումճյանը  ներկայացնում է «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնել 2008-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ իր հանդիպումից

Մեկնաբանություն

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնել 2008-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ իր հանդիպումից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում