Մեկնաբանություն

Իրանում ով էլ գա իշխանության, նախորդ կառավարության վարած քաղաքականության մեջ չի կատարի կտրուկ փոփոխություններ․ իրանագետ

6 րոպեի ընթերցում

Իրանում ով էլ գա իշխանության, նախորդ կառավարության վարած քաղաքականության մեջ չի կատարի կտրուկ փոփոխություններ․ իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը կարծում է, որ Իրանի Պահապանների խորհրդի կողմից նախագահական գալիք ընտրություններում հաստատված վեց թեկնածուներից ակնհայտ առաջատարներն են Խորհրդարանի գործող խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ մրցակցությունը հիմնականում կընթանա այդ երկու գործիչների միջև, որոնց հնարավորությունները փորձագիտական շրջանակներում բավականին բարձր են գնահատվում։

«Մնացած թեկնածուներն այդքան համբավ չունեն Իրանի հասարակության ներսում և գլխավորապես ապահովելու են նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների քանակը»,- ասաց իրանագետը։

Առաքելյանի դիտարկմամբ՝ Ջալիլիի թեկնածության հաստատումը չարժե նախևառաջ կապել միջուկային խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու կամ այդ գործընթացը կտրուկ ակտիվացնելու մտադրությամբ։ Ջալիլին համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչ է և լավատեղյակ անձնավորություն, ով շատ ընդունված է Իրանի քաղաքական վերնախավում։ Իրանագետի կարծիքով՝ նախկին զինվորական հրամանատար Ղալիբաֆի թեկնածության առաջադրումը որոշ չափով պայմանավորված է Իրանի անվտանգության օրակարգով և տարածաշրջանային զարգացումներով, թեև նախորդ ընտրությունները դիտարկելու պարագայում պարզ է դառնում, որ նույնիսկ տարածաշրջանային խնդիրների առկայության պայմաններում առաջատար դարձավ պահպանողական Ռայիսին, այլ ոչ թե ուժային կառույց ներկայացրած որևէ գործիչ։ Իրանագետի խոսքով՝ գործող խոսնակը բազմաթիվ անգամ մասնակցել է համապետական ընտրություններին և այդ առումով յուրատեսակ ռեկորդակիր է։

«Ընտրական գործընթացները հարևան երկրում կախված են մի շարք գործոններից և անպայման չէ, որ դրանք կապ ունենան լոկ նախագահի ինստիտուտի հետ, որովհետև որոշումներ կայացնողը մեծ հաշվով համակարգն է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ըստ իրանագետի՝ ամենևին անակնկալ չէր այն հանգամանքը, որ Պահապանների խորհուրդը մերժել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախկին խոսնակ, միջուկային հարցերով նախկին բանակցող Ալի Լարիջանիի թեկնածությունները:

«Նախորդ ընտրություններում նույնպես վերոհիշյալ երկու գործիչների թեկնածությունը մերժվեց։ Լարիջանիի պարագայում հաշվի են առնում այն հանգամանքը, որ նրա դուստրը բնակվում է ԱՄՆ-ում, իսկ այդ երկիրն ամենևին չի դասվում Իրանի բարեկամ պետությունների շարքին։ Ահմադինեժադն իր հերթին պաշտոնավարման վերջին շրջանում և դրանից հետո էլ ունեցավ լուրջ խնդիրներ համակարգի հետ, հետևաբար սպասելի էր նրա թեկնածության մերժումը»,- ասաց Առաքելյանը։

Նրա պնդմամբ՝ Իրանում առկա քաղաքական համակարգը կախված չէ լոկ նախագահական ինստիտուտից, այնտեղ գործում է Պահապանների խորհուրդը, որի անդամների ձայնը շատ հարցերում նույնիսկ ավելի ազդեցիկ է, քան խորհրդարանի կողմից ընդունված օրենքները։ Հաստատված թեկնածուներից ով էլ գա իշխանության, նախորդ կառավարության վարած քաղաքականության մեջ չի կատարի կտրուկ փոփոխություններ։

«Իրանն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ դրսևորում է համակարգային մոտեցումներ՝ պահպանելով վերջին տարիներին որդեգրած գիծը։ Դա վերաբերում է նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգին, որը չի փոխվում նախագահների փոփոխությամբ։ Հայաստանի մասով արդեն որոշումներ կայացվել են, և հաջորդ նախագահը նույնպես պետք է համակարգի նույն քաղաքականությունը։ Հայկական կողմն իր հերթին պետք է շարունակ ձգտի զարգացնել ու խորացնել կապերն Իրանի հետ՝ պահպանելով լավ հարաբերություններ ցանկացած նախագահի հետ»,- եզրափակեց իրանագետը։

Իրանի Պահապանների խորհուրդը հաստատել է երկրի նախագահի 6 թեկնածուների, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին: Խորհուրդը հաստատել է նաև բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանի, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմիի, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադիի թեկնածությունները:

Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վերադառնալիս։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չէր մնացել։

Համաձայն Իրանի Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, մինչև ընտրությունների անցկացումը։

Հունիսի վերջին անցկացվելիք ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու օդային աղետի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին:

Մանվել Մարգարյան

Արցախի հայության դեմ հանցանքի պատասխանատուների շղթան կարող է ձգվել

Մեկնաբանություն

Արցախի հայության դեմ հանցանքի պատասխանատուների շղթան կարող է ձգվել

Չեխական ու լեհական մամուլի արձագանքներն Արցախի շուրջ իրադարձություններին

Մեկնաբանություն

Չեխական ու լեհական մամուլի արձագանքներն Արցախի շուրջ իրադարձություններին

Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քաջությանդ. Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ մեկ դար հեռավորությունից

Մեկնաբանություն

Ես հավատում եմ, իմ սիրելի ժողովուրդ, քաջությանդ. Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ մեկ դար հեռավորությունից

Վարչապետն անդրադարձավ Էրիկ Գրիգորյանի՝ նախարարի պաշտոնից ազատման պատճառին

Մեկնաբանություն

Վարչապետն անդրադարձավ Էրիկ Գրիգորյանի՝ նախարարի պաշտոնից ազատման պատճառին

ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները և դրանց վերլուծության խնդիրը

Մեկնաբանություն

ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները և դրանց վերլուծության խնդիրը

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում փնտրում է փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ

Մեկնաբանություն

ԱՄՆ-ը Հարավային Կովկասում փնտրում է փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ

6-րդ տարեդարձն Անահիտն այսօր կդիմավորի քաղցկեղը հաղթահարած

Փաստ մեկնաբանությամբ

6-րդ տարեդարձն Անահիտն այսօր կդիմավորի քաղցկեղը հաղթահարած

Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Մեկնաբանություն

Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Սփյուռքահայ հրապարակախոս Կ.Գույումճյանը  ներկայացնում է «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը

Մեկնաբանություն

Սփյուռքահայ հրապարակախոս Կ.Գույումճյանը  ներկայացնում է «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնել 2008-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ իր հանդիպումից

Մեկնաբանություն

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնել 2008-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ իր հանդիպումից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում