Մեկնաբանություն

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնել 2008-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ իր հանդիպումից

5 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնել 2008-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ իր հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Yerevan Today»-ի հետ հարցազրույցում մանրամասներ է հայտնել 2008 թվականի փետրվարի 23-ին ԶՈւհրամանատարական կազմի հետ իր հանդիպման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցի՝ «վերջին օրերին «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւհրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա» հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են.

«Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել` ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել:

Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր: Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, և ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան արդեն փետրվարի 22-ի երեկոյան: Հենց Երևանի օդանավակայանում հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան:

Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Եկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից: Անընդունելի է, երբ գեներալները, բանակով զբաղվելու փոխարեն, երկու օր շարունակ քննարկում են փաստացի կիսառազմական կառույցի քաղաքական կողմնորոշումը:

Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել:

Ավելի ուշ, օրվա ընթացքում, անց եմ կացրել ևս երկու կարճ հանդիպում. ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Հանդիպումների բնույթը և թեման նույնն էր: Երեք հանդիպումներից որևէ մեկի ժամանակ որևէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել: Ինձ համար կարևոր էր ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը և զերծ պահել կուսակցական ազդեցություններից»:

Իրանում ով էլ գա իշխանության, նախորդ կառավարության վարած քաղաքականության մեջ չի կատարի կտրուկ փոփոխություններ․ իրանագետ

Մեկնաբանություն

Իրանում ով էլ գա իշխանության, նախորդ կառավարության վարած քաղաքականության մեջ չի կատարի կտրուկ փոփոխություններ․ իրանագետ

Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան

Քաղաքականություն

Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան

25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից

Հասարակական

25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից

Դատարանը դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Հասարակական

Դատարանը դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքերը Գլխավոր դատախազությունը համարում է ապօրինի և բռնագանձման ենթակա

Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքերը Գլխավոր դատախազությունը համարում է ապօրինի և բռնագանձման ենթակա

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Հասարակական

Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը

Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ՀԱՊԿ-ին անդամակցելը խոչընդոտ չէ, որ Հայաստանն Արևմուտքից զենք գնի

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ՀԱՊԿ-ին անդամակցելը խոչընդոտ չէ, որ Հայաստանն Արևմուտքից զենք գնի

Դատարանը սկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը. նիստը դռնփակ է

Հասարակական

Դատարանը սկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը. նիստը դռնփակ է

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել

Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում