Միջազգային

Շվեյցարիան եւ Օմանը Իրանին միջնորդություն են առաջարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան եւ Օմանը Իրանին միջնորդություն են առաջարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել Է, որ Շվեյցարիան եւ Օմանը առաջարկել են որպես միջնորդներ հանդես գալ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը: «Մի քանի երկրներից հաղորդումներ կան որպես մեդիատոր հանդես գալու վերաբերյալ:

Շվեյցարիայի դեսպանությունը, երկիր, որը ԱՄՆ-ի շահերն Է պաշտպանում Իրանում, Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ուղերձներ Է փոխանցում արդեն 39 տարի ու դեռեւս շարունակում Է դա անել»,-գործակալությունը մեջբերել Է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքը: Նա ասել Է, որ «հակամարտության սաստկացումը կանխելու» նպատակով հանդես են գալիս նաեւ տարածաշրջանի երկրները, մասնավորապես, Օմանը: Ընդսմին դիվանագետն ընդգծել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունների եւ Թեհրանի հետ ուղղակի բանակցություններ չեն եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում