Միջազգային

Ճապոնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվում մոտեցող թայֆունի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվում մոտեցող թայֆունի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Տիբայի պրեֆեկտուրայի (գտնվում Է Տոկիոյի հարեւանությամբ) Մոբարա ավանի 90 հազար բնակիչների օգոստոսի 8-ին հանձնարարվել Է տարհանվել մոտեցող «Շանշան» թայֆունի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Մոբարայում արդեն բացված Է 33 տարհանման կենտրոն: Ներկայում «Շանշան» թայֆունը դեպի Ճապոնիայի կենտրոնական շրջաններ Է շարժվում Խաղաղ օվկիանոսի կողմից: Սպասվում Է, որ այն Հոնսյու կղզի, որտեղ գտնվում են Տիբայի եւ Իբարակայի պրեֆեկտուրաները, կհասնի կեսգիշերին: Մայրաքաղաքին թայֆունը պետք Է մոտենա օգոստոսի 9-ի կեսօրին: Արդեն այժմ Տիբայի, Իբարակայի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Տոկիոյում հորդառատ անձրեւներ են սկսվել, որոնք ուղեկցվում են քամու սաստիկ պոռթկումներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում