Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել:

Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում