Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ-ում. Դավիթ Տոնոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մինչև ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանումլրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Այս պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարց չի քննարկվել, սակայն Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը մինչև ժամկետի ավարտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տոնոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու թեկնածության վերաբերյալ հարցին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Հատուկ քննչական ծառայությունը Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց Խաչատուրովին ազատ արձակելու որոշում կայացրեց: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց սկսելու հարցով: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է 2017թ. մայիսից: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամկետը մինչև 2020թ. հունվարն է:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար