Միջազգային

Հնդկաստանի հյուսիսում 100-ից ավելի մարդ Է զոհվել տեղատարափներից

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հյուսիսում 100-ից ավելի մարդ Է զոհվել տեղատարափներից

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում, որին պատուհասել են հզոր մուսոնային անձրեւները, մեկ շաբաթվա ընթացքում զոհվել Է առնվազն 106 մարդ, եւս ավելի քան հարյուր բնակիչներ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն, երկրի հյուսիսի այդ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում տարերային աղետի զոհ Է դարձել 14 մարդ, եւս 7-ը տուժել են: Վնասվել Է առնվազն 600 բնակելի շենք: Ութար-Փրադեշում հաստատված անբարենպաստ եղանակի պատճառով սատկել Է շուրջ 80 անասուն, վնասվել են ցանքատարածություններ:

Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը տեղի իշխանություններին հանձնարարել Է նահանգի բնակիչներին ծանուցել գոյություն ունեցող սպառնալիքի մասին, ինչպես նաեւ կարգադրել Է առավելագույն օպերատիվությամբ ֆինանսական ու բժշկական օգնություն ցուցաբերել տուժած ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում