Իրանի նախագահին մեկ ամիս են տվել տնտեսական հարցերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Հասան Ռոուհանիին մեկ ամիս Է տվել տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը: Գործակալությունը նշում Է, որ որոշումը պաշտպանել Է խորհրդարանի անդամների ավելի քան քառորդ մասը, ինչը, իսլամական հանրապետության սահմանադրության համաձայն, նախագահին պարտավորեցնում Է պատասխանել: Գործակալության տվյալներով՝ խորհրդարանը նախագահից հաշվետվություն Է պահանջում այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են բազմամյա տնտեսական ռեցեսիայի, բանկային ոլորտում պատժամիջոցների երկարաձգման, օտարերկրյա արժույթի նկատմամբ ազգային արժույթի կտրուկ անկման հետ, ինչպես նաեւ ապրանքների գներն ու արժույթի կայունությունը վերահսկելու եւ գործազրկության մակարդակը կրճատելու կառավարության անկարողության հետ:

Երկրի տնտեսության մեջ խնդիրների առկայությունն ավելի վաղ ընդունել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, նշելով, որ մասամբ դրանք պայմանավորված են 2017 թվականի դեկտեմբերի վերջին-2018 թվականի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի գործողություններով: Նախագահը խոսել Է նաեւ երկրում գործազրկության խնդրի առկայության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր