Քաղաքականություն

Կոնգրեսականները Թրամփին ուղղված նամակում կոչ են անում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Կոնգրեսականները Թրամփին ուղղված նամակում կոչ են անում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է կոնգրեսի 48 անդամ, ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, asbarez.com-ը տեղեկացնում է, որ նամակում նրանք կոչ են անում Թրամփին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ամերիկյան երկխոսությունը և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու շրջանակում:

«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր միացել են այս նամակին: Մենք միանում ենք մեր օրենսդիր ընկերներին՝ բարձր մակարդակով երկխոսությունը և երկկողմ առաջնահերթությունների շրջանակում համագործակցությունը խթանելու համատեքստում, հատուկ ուշադրություն ենք դարձնում հայ-ամերիկյան փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում