Միջազգային

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ Է արել Փարիզին ու Բեռլինին՝ համոզել ԵՀ-ին՝ պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Brexit-ի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ Է արել Փարիզին ու Բեռլինին՝ համոզել ԵՀ-ին՝ պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Brexit-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հորդորել Է Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանություններին՝ համոզել Եվրահանձնաժողովին այն բանում, որ Լոնդոնի հետ բանակցություններում անհրաժեշտ Է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Brexit-ի նկատմամբ:

Այլապես, ինչպես ասել Է նախարարը Evening Standard թերթին տված հարցազրույցում, որը հուլիսի 31-ին զետեղվել Է հրատարակության կայքում, չափազանց մեծ Է այն բանի հավանականությունը, որ Լոնդոնը եւ Բրյուսելը այդպես Էլ համաձայնագիր չեն կնքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ:

«Հարկ Է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան վճռականորեն եվրահանձնաժողովին հայտարարեն այն մասին, որ մեզ անհրաժեշտ Է պայմանավորվել բանակցությունների պրագմատիկ եւ ողջամիտ ելքի շուրջ, որը կպաշտպանի Լա-Մանշի երկու կողմերին, որովհետեւ Մեծ Բրիտանիայում կորսված յուրաքանչյուր աշխատատեղին կհետեւի աշխատատեղերի կորուստ Եվրոպայում, եթե Brexit-ը չընթանա այնպես, ինչպես հարկն Է»,-ասել Է Հանթը: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ «գործարքից դուրս գալու հավանականությունն աճում Է օրեցօր, քանի դեռ մենք փոփոխություններ չենք տեսնի Եվրահանձնաժողովի մոտեցման մեջ»: Վերջինս, ինչպես պնդում Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, «այն կարծիքին Է, որ իրեն անհրաժեշտ Է միայն ժամանակ շահել, եւ Մեծ Բրիտանիան անձնատուր կլինի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում