Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանումտեղի ունեցավ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով մասնակիցներին՝ նրանց հաջողություն մաղթեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Այս տարի «Միջազգային բանակային խաղեր»-ն անցկացվում են 7 պետությունների՝ այդ թվում՝ Հայաստանի տարածքում, որն առաջին անգամ դարձել է խաղերի համակազմակերպիչ: Վստահ եմ, որ խաղերի ընթացքում մասնակիցները կցուցադրեն իրենց ռազմական հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասաց Բալայանը:

Մրցույթին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերը: Նրանք հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը իրենց ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս խաղերի կազմակերպումը Հայաստանի միջազգային դերի բարձրացմանն ուղղված քայլերից է:

«Հայաստանը նոր որակով է ներկայանում միջազգային հանրության առջև: Այս խաղերին ոչ միայն ԱՊՀ երկրներից մասնակցությունը դրա վառ օրինակն է: Մենք ավելի ենք ընդլայնում աշխարհագրությունը և գործընթացների, և ներգրավվածության առումով: Հայաստանը որոշակիորեն դառնում է տարածաշրջանային կենտրոն»,- ասաց Բալայանը:

«Ընկերակցության մարտիկ» մրցաշարի 5 փուլերը կանցկացվեն Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

Հայերեն العربية Русский

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ