Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ներկայից հայ-թուրքական փակ սահմանի մեղավորը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան: «Այդ Թուրքիան է, որ փակել է սահմանները Հայաստանի հետ: Սահմանը հայկական կողմից բաց է: Թուրքիան պետք է որոշում ընդունի սահմանները բացելու վերաբերյալ: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Թուրքիան պետք է այս հարցում որոշում ընդունի»,- նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է:

«Պատրաստ ենք կառուցողական լինել տարածաշրջանն ավելի բարգավաճ, խաղաղ ու ապահով դարձնելու հարցում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում