ՀՀ նախագահը Կինոյի տնից մեծ արվեստի մեծ սպասելիքներ ունի. Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց մշակութային օջախում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելեց Կինոյի տուն: Արմեն Սարգսյանը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ շրջեց Կինոյի տան ամբողջ տարածքում, ծանոթացավ այդտեղ հետագայում կառուցվելիք կինոթանգարանին վերաբերող ծրագրերին և Կինոյի տան բուխարու սրահի պատին, որտեղ ստորագրել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք են Վիլյամ Սարոյանը, Էմիր Կուստուրիցան և այլք, թողեց իր ստորագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահը պատին գրեց. «Մեծ սպասելիքներով` մեծ արվեստի»:

«1980-ականների վերջին եմ եղել Կինոյի տանը: Եթե ցանկանում էիր Երևանում ֆիլմ դիտել, շատ տարօրինակ վայրերում էր հնարավոր դա անել. մեկը ԱԱԾ-ի ակումբն էր: Այնտեղ էին ցուցադրվում արևմտյան կինոնկարներ, և երբեմն դժվար էր լինում տոմս գտնել: Այդպիսի վայր էր նաև Կինոյի տունը, որտեղ ներկայացվում էին ժամանակակից և’ իտալական, և’ ֆրանսիական, երբեմն նաև ամերիկյան ֆիլմեր»,- նշեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելեց, որ 1960-70-ական թվականներին հայկական կինոարվեստը զարթոնք էր ապրում, և Խորհրդային Միության տարիներին հայ կինոն փայլուն օրինակներ ունեցավ, որոնք դասական են և մինչ օրս կարելի է դրանք նորից ու նորից դիտել. խոսքը ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստավավերագրական կինոժապավենների մասին է:

«Ինձ համար այս շրջայցը հիշողություն էր: Կարծում եմ` ամեն բան վերականգնվելու է: Երբ Հարություն Խաչատրյանը ինձ էր ներկայացնում իր ծրագրերը, մտովի պատկերացնում էի, թե ինչ գեղեցիկ վայր է լինելու սա: Ամեն ինչ պետք է անել, որ որքան հնարավոր է շուտ Կինոյի տունը դառնա իսկապես տուն բոլոր երևանցիների, բոլոր հայերի և, առհասարակ, մեր հյուրերի համար: Կինոարվեստը չի մեռնում. hակառակը` այն ամեն տարի նոր տեխնոլոգիաների հետ, նոր մտքերի, նոր աշխարհի հետ փոխվում է և դառնում ավելի ու ավելի կարևոր»,- ընդգծեց նախագահը և հաջողություն մաղթեց Կինեմատոգրաֆիստների միությանը:

Կինոյի տունը կառուցվել է 1975 թվականին: Նույն տարում բացվել է դրա մեծ դահլիճը: Այդ տարիներին դահլիճին մեծ նշանակություն չեն տվել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում 700 կինոթատրոն է եղել: Դրանց ցանկում Կինոյի տան մեծ դահլիճը հերթականն էր: Մինչև «Ռոսիա» կինոթատրոնի բացումը, այն եղել է ամենամեծը Հայաստանում: Այդտեղ են իրականացել «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ հայտնի ժապավենների պրեմիերաները:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը