ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աջակցելու է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի կայացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին այցելեց Երևանի Աբովյան պուրակում տեղակայված «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարան և ծանոթացավ մշակութային կառույցում կատարված աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահը դեռևս երկհարկանի համալիրի տարածքով շրջեց մեծանուն գրողի որդու՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ:

«2020-ին նշվում է Հրանտ Մաթևոսյանի հոբելյանը: Մեծ վարպետն արժանի է, որ իր արվեստը, գրականությունը մեր հայրենիքում գեղեցիկ ձևով ներկայացվեն, և մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, որտեղ կկարողանան գալ և շփվել մեծ վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ: Ես ամեն ինչով աջակցելու եմ, որ այս ամենը ժամանակին իրականություն դառնա»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով՝ ինքը ցանկանում է, որ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի տարածքը գեղեցիկ միջավայրի վերածվի: Արմեն Սարգսյանը հավելեց, որ իր հնարավորության սահմաններում աջակցելու է նախագծի իրականացմանը:

Շրջայցի ընթացքում Դավիթ Մաթևոսյանն Արմեն Սարգսյանին ներկայացրեց կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծը, ինչպես նաև գործունեության նպատակները: Մեծանուն գրողի որդին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ հանրապետության նախագահը եղել է Հրանտ Մաթևոսյանի վաղեմի բարեկամը: «Նրանք ընկերացել են այն ժամանակ, երբ Արմեն Սարգսյանը դարձել էր ՀՀ վարչապետ: Նախագահը գիտեր, որ 2020-ին նշվում է Մաթևոսյանի հոբելյանը և նրա կողմից ճիշտ նկատառում արվեց այն մասին, որ գոնե հոբելյանին պետք է հասցնենք կենտրոնի ստեղծումը»,- նշեց Դավիթ Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ՀՀ նախագահը հնարավոր է Լոռի ՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր այցելի:

Անդրադառնալով «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանին՝ Դավիթ Մաթևոսյանն առանձնահատուկ շեշտեց, որ մշակութային օջախի առաջնային ցուցանմուշը լինելու է Մաթևոսյանի խոսքն իր բոլոր դրսևորումներով՝ ձայնային, պատկերային, վիրտուալ և այլն: Գրողի որդու խոսքով՝ կենտրոն-թանգարանում ներկայացվելու են ժամանակավոր ցուցադրություններ. պարբերաբար ցուցադրվելու են տարբեր ցուցանմուշները, լինելու է փոփոխվող էքսպոզիցիոն վիճակ: Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ ամենակարևորն այն է, որ կենտրոնի շրջակայքում եղած այգին դառնա քաղաքաշինական նախագիծ, վերածվի Մաթևոսյանի ստեղծագործություններում նշված միջավայրի:

«Այգին հսկայական աշխատանք է ենթադրում: Առաջիկա 1-2 տարում կկառուցվի կենտրոնի 3-րդ հարկը, կլուծվի ներքին էքսպոզիցիայի խնդիրը»,-հավելեց Դավիթ Մաթևոսյանը՝ շեշտելով, որ կառույցը եռահարկ կլինի, կներառի նաև նկուղային հարկ:

Թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության, այլև հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու հանրահռչակմանը:

Հայերեն English

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը