Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՄԸՄ 100-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Սիրելի հայրենակիցներ,

Հայ մարմնակրթական ընդհանուր միության սիրելի անդամներ,

շնորհավորում եմ բոլորիս համահայկական պատանեկան հնագույն եւ ամենամեծ կառույցի հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առթիվ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ծնունդ առավ Պոլսում, փորձեց իր շուրջը համախմբել ու պահպանել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված բեկորներին եւ դարձավ հայ կյանքում սկաուտական շարժման հիմնադիրն ու այդ գաղափարների տարածողը:

Միշտ հավատարիմ մնալով իր «Բարձրացի՛ր եւ բարձրացրո՛ւ» կարգախոսին՝ միությունն իր մեջ ուժ գտավ որպես հայապահպան գործոն՝ ողջ հասակով բարձրանալու Սփյուռքի հայ գաղութներում: Ու նաեւ մեկ դար շարունակ հիրավի անգնահատելի աշխատանք կատարեց ֆիզիկական դաստիարակության ու հոգեւոր-մշակութային կրթության միջոցով հասարակական-քաղաքական ասպարեզ ազգային ինքնագիտակցություն ունեցող սերունդներ բարձրացնելու գործում:

Սիրելի հոմենըթմենականներ,

առավել քան ուրախ եմ, որ միության հիմնադրման մեկդարյա հոբելյանը նման մեծ ընդգրկմամբ տոնում եք մայր հայրենիքում: Այս օրերին բացակայելով Հայաստանից, ցավոք, չեմ կարող մասնակցել ձեր հանդիսություններին:

Ուստի, հեռվից կրկին շնորհավորում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ, որ կյանքում ձեզ միշտ ուղեկցեն սկաուտական պայծառ գաղափարները, գուցե հայրենիքից հեռու, բայց միշտ ապրեք հայրենիքի կյանքով եւ ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնեք Հայաստանում ու Արցախում, ուր ձեզ սիրով սպասում են ձեր հարյուր հազարավոր տարեկիցները»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար