Պաշտոնական

ԱԺ-ում քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ հուլիսի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հրավիրված է եղել «Հայաստանի Առաջին խորհրդարանի 100-ամյակը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ռուբեն Թորոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել հիմնական միջոցառումների ծրագրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում