Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ գոյություն ունի գրավոր համաձայնագիր նոր սխեմայի մասին, որի կողմ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում, սակայն մենք մեծապես հետաքրքրված ենք այդ նախագծով: Խոսքը Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական ընկերության միջև եռակողմ համաձայնության մասին է: «Ընկերությունը պետք է պայմանականորեն օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնել: Մոդելը հետևյալն է՝ նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքեն բեռները, ապա Ռուսաստանի տարածքում, վրաց մաքսավորների ներկայությամբ ու նրանց հետ համագործակցելով, հանեն կապարակնիքները: Սրա հետ կապված համաձայնությունները կնքված են: Հայաստանը, համաձայնության կողմ չլինելով, բնականաբար, շատ շահագրգռված է, որ նախագիծն իրականացվի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ թե ռուսաստանցի, թե վրացի գործընկերները հավաստիացնում են, որ պատրաստ են կյանքի կոչել ծրագիրը:

«Այնտեղ հիմա ենթակառուցվածքների խնդիր կա, դրանք պետք է պատրաստվեն: Ցավոք, մենք կողմ չենք և խնդրի լուծումները մեր հասանելիության տիրույթում չեն, սակայն մենք բնականաբար ակտիվ բանակցում ենք: Հույս ունենք, որ այս մեխանիզմը կաշխատի»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի