Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարն ու վարչապետի խորհրդականը հանդիպել են հետխորհրդային երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարն ու վարչապետի խորհրդականը հանդիպել են հետխորհրդային երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 18-ին հանդիպեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոլդովան ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձան նոր կառավարության ծրագրում առկա արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթներին:

Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաաստանի վարած արտաքին քաղաքականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում