Պաշտոնական

Բաբլոյանը շնորհավորել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի ծննդյան 70-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Բաբլոյանը շնորհավորել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի ծննդյան 70-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Հարգարժան պրոֆեսոր Մալայան,

սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն բարիք:

Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժեւորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում:

Առավել քան ուրախ եմ, որ Դուք կարողացաք աչքի վիրաբույժի նուրբ, դժվարին աշխատանքն ու տասնամյակների գիտամանկավարժական գործունեությունը զուգակցել բժշկական գործի կազմակերպման հետ եւ շարունակեցիք հազարավոր մարդկանց տեսողություն, երջանկություն ու աչքի լույս պարգեւել:

Եւ «աչքի լույսի» մասին ժողովրդական ամեն ինչ ասող օրհնանքը փոխադարձում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին, Ձեր ղեկավարած բժշկական կոլեկտիվին ու ակնկալում, որ Ձեր աշակերտների միջոցով հայ ակնաբուժական դպրոցը դեռ վստահորեն կհաղթահարի շատ ու շատ բարձունքներ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն, ընտանեկան երջանկություն եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում