Հուլիսի վերջին պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Նա հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Սա Իտալիայից նման մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա երրորդ բարձրաստիճան այցն է Հայաստան: Առաջինը կայացել է 2012-ի հոկտեմբերին, երբ Հայաստան է ժամանել Պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան, երկրորդը՝ 2016 թվականին՝ Արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնի մակարդակով։

2018 թվականի վեց ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 70.8 միլիոն դոլար, ինչը 42.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017-ի ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 200.7 միլիոն դոլար, որը 25 տոկոսով գերազանցել է 2016-ի ցուցանիշը: Նախորդ տարի Իտալիայի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 3.1 տոկոս է եղել: 2017-ին Հայաստանից Իտալիա արտահանվել է 37.4 միլիոն դոլարի ապրանք, աճը կազմել է 17.4 տոկոս:

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը