Հասարակական

«Ելք»-ը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

1 րոպեի ընթերցում

«Ելք»-ը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ելք» դաշինքի մամլո ծառայությունից:

«Ելք»դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը»,-նշված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում