Միջազգային

Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից

1 րոպեի ընթերցում

Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիսաբեթ երկրորդ թագուհին ստիպված է եղել ավելի քան 10 րոպե սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցի մուտքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ ամբողջ ժամանակահատվածը թագուհին անցկացրել է ոտքի վրա:Սոցցանցերի օգտատերերը ֆիքսել են թագուհու դժգոհ ժեստը, երբ վերջինս նայել է ժամացույցին:

Թագուհու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա տիկինոջ՝ Մելանյայի մասնակցությամբ թեյախմությունը տևել է նախատեսված ժամանակահատվածից 17 րոպե ավելի՝ 47 րոպե :

Եղիսաբեթ II-ը բնույթով պունկտուալ է և չի սիրում, երբ իրեն սպասեցնում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում