Բաքվում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաքու քաղաքի և Ապշերոնի թերակղզու տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են Աղսուի շրջանի Բիջո գյուղում «Ազերէներժի»-ին պատկանող բարձր լարման հոսանքի գծերում բռնկված հրդեհով:

Բաքու քաղաքում և Ապշերոնի թերակղզու տարածքում սահմանվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 27-տոկոսանոց սահմանափակում:

Էլեկտրաէներգիայի սահմանափակում չի սահմանվել միայն առաջին կարգի կառույցներում, որոնցից են մետրոպոլիտենը, օդանավակայանը, հիվանդանոցները, պետական նշանակության օբյեկտները և այլն:

Այդուհանդերձ, Բաքվի մետրոպոլիտենից ստացված տվյալներով, էլեկտրաէներգիայի սահմանափակման արդյունքում երկու կայարանների աշխատանք դադարեցված է:

Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցվածլայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրիբարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:

Հոսանքազրկման արդյունքում պարզվեց, որ այդ անվտանգությունը կախված է 30 տարվա հնության մի տրանսֆորմատորից, որը գտնվում է Մինգեչաուրում:

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման պատճառով տրանսֆորմատորի խափանումը ցույց տվեց, որ նման արտակարգ իրավիճակի դեպքում Ադրբեջանը չունի էներգիայի մատակարարման այլընտրանքային համակարգ:

Հայերեն Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին