Մշակույթ

Սլովենա-իտալական արտադրության «Իվան» ժապավենը «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթում է

3 րոպեի ընթերցում

Սլովենա-իտալական արտադրության «Իվան» ժապավենը «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ընդգրկված «Իվան» ֆիլմի գլխավոր դերակատար Մարուշա Մայերը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս կինոնկարն ազգային սահմաններից դուրս է: Այն պատմություն է մայրության, սիրո և մեր կյանքի սկզբի` ծննդի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով ֆիլմում կատարած իր աշխատանքին` նա շեշտեց, որ իր համար բավականին բարդ էր նկարահանվելը, բայց հաճելի:

Մայերը շեշտեց, որ ինքը դեռ չի մայրացել, և ծննդաբերող կնոջը կերպավորելը սկզբում խնդիր էր: «Ներկա եմ եղել մի շարք ծննդաբերությունների, խոսել եմ տարբեր մայրերի հետ նրանց զգացմուքների, ապրումների մասին: Պարզվեց, որ նրանցից յուրաքանչյուրն ուրույն պատմություն ունի, որը տարբերվում է մյուսներից: Որոշեցի կերտել իմ կերպարը, որը կունենա իր առանձնահատկությունները»,-խոստովանեց դերասանուհին: Նա հավելեց, որ շատ է սիրում իր կերպարի համարձակությունը, հանդուգն լինելը:

Երբ դեռատի Մառան աշխարհ է բերում Իվանին, անսպասելի և նյարդեր քայքայող դեպքերի շարան է սկսվում: Անհետանում է Իվանի հայրը՝ ամուսնացած գործարար Ռոկը, որին Մառան սիրում է խենթի պես: Երբ նա պարզում է, որ Ռոկը մեղադրվում է զեղծարարության համար, Ռոկի կնոջ մերձավորները Մառային դաժանորեն ծեծում են:Ռոկին ու Մառային հաջողվում է լինել միասին, բայց Մառան հայտնվում է անելանելի վիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել սիրեցյալի և իր երեխայի միջև:

Մարուշա Մայերի խոսքով` կինոժապավենի ռեժիսորի երկրորդ որդու ծննդից հետո է ստեղծվել ժապավենը: Այդ ժամանակ ռեժիսոր Յանեզ Բուրգերը մտածել է, թե ինչ աշխարհում է հայտնվել իր որդին, և ինչ է պետք անել, որ աշխարհն ավելի լավը դառնա:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսը: Նպատակը մշակութային կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում