Մարդիկ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու պատրաստ են ներդրումներ անել. Աննա Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումները վատ չեն անդրադառնա Սփյուռքից Հայաստան արվող բարեգործությունների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ Սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին իրենց հանգանակությունները: Այդ ամենի հետևում այսօր արդեն պարզ դարձած երևույթն էր: Հույս ունեմ, որ դա որևէ կերպ չի ազդի երկրում բարեգործություն անել ցանկացողների վրա, չնայած, ասեմ ավելին՝ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մարդիկ՝ հատկապես սփյուռքում, շատ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և շատ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ այս փոփոխված մեր երկրում ու նվիրատվություն կատարել»,- նշեց ՀՀ վարչապետի տիկինը:

ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: ՓաստականհանգամանքներիճնշմաններքոՎարդանյանըխոստովանելէ,որտնօրինելովհիմնադրամինտրամադրված 25միլիոնդրամիվարկայինգծովբանկայինքարտը՝դրամիջոցներնօգտագործելէանձնականնպատակներով,այդթվում՝դրանքուղղելովտարբերառցանցխաղատներումխաղադրույքներկատարելուն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել, դատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով:

Հուլիսի 9-ին Վարդանյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էր ներկայացրել իր հրաժարականի դիմումը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան