Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 13-ին Վարշավայում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական խորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցեր: Բելառուսական կողմն առաջարկել է նիստն անցկացնել աշնանը` Մինսկում: ԱԺ փոխնախագահն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկի առաջարկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում