Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովը հայ-լեհական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է լեհ պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովը հայ-լեհական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է լեհ պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման և Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին և Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը և երախտագիտություն հայտնել լեհերին՝ հայ համայնքի նկատմամբ հարյուրամյակներ շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար:

«Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքում ընկած են նախևառաջ քրիստոնեական արժեքները, և մենք՝ որպես քրիստոնյա երկու պետությունների պատգամավորներ, պետք է պահպանենք ու զարգացնենք այդ արժեքները»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում