Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից,ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գագաթաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում