Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակը կղեկավարի մինչեւ 2023 թվականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակի՝ իր ղեկավարումը կերկարաձգի եւս չորս տարով: Հուլիսի 10-ին այս մասին հայտարարել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրյուդոյի խոսքով, որը մեջբերում Է LETA լրավական գործակալությունը, գումարտակի ղեկավարման՝ Կանադայի ընթացիկ մանդատը, որը լրանում Է 2019 թվականին, կերկարաձգվի մինչեւ 2023 թվականը: Այս մասին Թրյուդոն հայտարարել Է՝ ամփոփելով Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսի հետ բանակցությունների արդյունքները: Լատվիայի արտգործնախարարության ղեկավար Էդգարս Ռինկեւիչսը հուլիսի 10-ին իր Twitter-ում շնորհակալություն Է հայտնել «մեր կանադացի բարեկամներին եւ դաշնակիցներին Լատվիայի անկախության եւ անվտանգության ամրապնդման գործում համերաշխության եւ աջակցության համար»: 2016 թվականի հուլիսին Վարշավայում դաշինքի գագաթնաժողում որոշում ընդունվեց 2017 թվականի սկզբից Բալթիկայի երկրներում եւ Լեհաստանում չորս բազմազգ գումարտակների ծավալման մասին:

Լատվիայում ՆԱՏՕ-ի խմբավորման թվաքանակը կազմում Է ավելի քան հազար մարդ: Դրա կազմի մեջ են մտնում զինծառայողներ Ալբանիայից, Կանադայից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Սլովանիայից: Օտտավան հանրապետություն Է ուղարկել 455 հետեւակային, զրահամեքենաներ եւ հետախուզական դասակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է