Մշակույթ

Ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովի «Որդին» կինոնկարը հիմնված է անձնական ողբերգության վրա

3 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովի «Որդին» կինոնկարը հիմնված է անձնական ողբերգության վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական մրցույթում ընդգրկվել է ռուսական արտադրության «Որդին» կինոնկարը: Այն պատմում է Դիմայի մասին, ով սպանվել է2013-ի մայիսի23-ին՝ քսանմեկ տարեկանում: Զորակոչվելով ռուսաստանյան բանակ՝ նա գլխին կրակոց է ստանում Դաղստանում անցկացվող ռազմական գործողության ժամանակ: Դիմայի ծնողները որդու մահից հետո խոր վիշտ են ապրում, նրանց կյանքը դատարկվում է: Երկու աշխարհներ միահյուսվում են՝ պատկերելու Դիմայի կյանքն ու դրա բռնի ավարտը:

Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսոր Ալեքսանդր Աբատուրովը:

«Այս ժապավենի հիմքում իմ անձնական ողբերգությունն է: Երբ զարմիկս սպանվեց, նրա մայրը, անելանելիությունից ելնելով, ինչ-որ բան անելու ցանկությունից դրդված, ինձ խնդրեց այդ դեպքի մասին ֆիլմ նկարահանել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ներկայացրեց Աբատուրովը:

Նա խոստովանեց, որ բնավ հեշտ չէ փառատոնում ցուցադրել կինոնկարը, քանի որ այն չափազանց անձնական ու դրամատիկ գործ է: «Ըստ իս` ժապավենը նաև համամարդկային ուղերձ ունի: Այն վերաբերում է բանակային կյանքին, հակամարտություններին, որոնք տեղի են ունենում այդ դաշտում»,-շեշտեց ռեժիսորը:

Նա հավելեց, որ ինքը չի ծառայել բանակում, բայց ուսումնասիրել է բանակային կյանքը` ցանկանալով իրողությունները ներկայացնել այնպիսին, ինչպիսին դրանք կան:

Ալեքսանդր Աբատուրովը Մոսկվայի Մ. Գորկու անվան համալսարանն ավարտելուց հետո դարձել է լրագրող: 2010-ին ավարտել է Լյուսայի կինովավերագրության ֆրանսիական դպրոցը: Նկարահանել է իր առաջին վավերագրական աշխատանքը՝ «Քնած հոգիները», որը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոններում, իսկ Cinéma du Réel ԿՓ-ում արժանացել Ֆրանսիական ինստիտուտի մրցանակին: «Որդին» Աբատուրովի առաջին լիամետրաժ վավերագրությունն է:

«Ոսկեծիրան»միջազգայինկինոփառատոնըԵրևանումտեղիունեցողամենամեծմշակութային իրադարձություններիցէ:Հիմնվելէ2004թվականին` «Ոսկեծիրան»կինոյիզարգացման հիմնադրամի,Կինոգետներիևկինոլրագրողներիհայկականասոցիացիայիկողմից։«Ոսկե ծիրանի»հիմնադիրներնենկինոռեժիսորՀարությունԽաչատրյանը,կինոքննադատներ ՄիքայելՍտամբոլցյանըևՍուսաննաՀարությունյանը։«Քաղաքակրթություններիու մշակույթներիխաչմերուկ».այսնշանաբանովէգործում«Ոսկեծիրան»միջազգային կինոփառատոնըհիմնմանպահիցիվեր:Փառատոննամենտարիկինոարվեստի երկրպագուներիուշադրությաննէներկայացնում120-150ֆիլմ`մրցութայինևարտամրցութային տարբերծրագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում