Մշակույթ

«Ձգողականության վերաբերյալ» կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

4 րոպեի ընթերցում

«Ձգողականության վերաբերյալ» կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձգողականության վերաբերյալ» կանադական ֆիլմի գլխավոր հերոսները` 63-ամյաՔրիստիաննու71-ամյաԲրյուսը,ընկերներեն: Քրիստիանըտառապումէ տեսողությունըլրջորենխաթարողժառանգականհիվանդությամբ,իսկԲրյուսըծանրէլսումևերկբևեռխանգարումունի:Բայցերկուսնէլտարվածեննույներազանքով՝թռչել,հաղթահարելձգողականությանուժը,ըմբոստանալիրենցմարմնական սահմանափակումներիդեմ:

Ֆիլմի մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ժապավենի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր Մաթյո Բրույարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրույարը նշեց, որ տասը տարի լուսանկարչությամբ է զբաղվում: «Եկավ մի շրջան, երբ ինձ կաղապարված զգացի, անհրաժեշտ էր դուրս գալ սահմաններից: Դրամաշնորհային ծրագրի միջոցով ձեռք բերեցի տեսախցիկ և ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ պարագաներ»,-պատմեց նա:

Ռեժիսորի խոսքով` հերոսներից մեկին` ինքը լուսանկարում էր մասնագիտությամբ մոդել Քրիստիանին: «Նա շատ էր սիրում խոսել և պատմում էր իր ցանկությունների, երազանքների մասին: Մի օր նա ասաց, որ երազում է թռչել: Նրա պատմությունները բարդ էր փոխանցել լուսանկարներով, ուստի մտածեցի, որ հրաշալի կլինի ֆիլմ նկարահանել այդ մասին»,-ասաց նա:

Խոսելով երկրորդ հերոսի մասին` ռեժիսորը խոստովանեց, թե, վեց ամիս առաջին կերպարը նկարահանելով, հասկացել է, որ ևս մեկ հետաքրքիր հերոսի է անհրաժեշտ զտնել:

«Երբ առաջարկեցին ժապավենում մաքսային աշխատակցի ներառել, ընդվզեցի, բայց նկարահանումների ընթացքում պարզվեց, որ նա նույնպես զարմանալի կերպար է»,-նշեց Բրույարը:

Ռեժիսորն անկեղծորեն ասաց, որ, ի տարբերություն հերոսների, իր թռչելու ցանկությունն այնքան էլ մեծ չէ: Նա նշեց, որ իրենց ավելի շատ հետաքրքրում է թռչելու ցանկությունը, քան այդ գործընթացը:

Մաթյո Բրույարը ծնվել է Մոնրեալում, զբաղվում է տեսողական արվեստներով: 2003-ից ի վեր հեղինակել է լուսանկարչական աշխատանքներ և տեսաինստալացիաներ, որոնք անդրադառնում են դիցաբանության (Իկարուս) և կերպարվեստի ավանդույթների (Գրյունվալդ և Գոյա, բարոկկո և մանիերիզմ) որոշ ոճական հատկանիշների և միաժամանակ համակցում վավերագրությունն ու բեմադրությունը: Նրա գործերը հրապարակվել են շատ պարբերականներում և ցուցադրվել բազմաթիվ պատկերասրահներում ու արվեստին առնչվող հաստատություններում:

«Ոսկեծիրան»միջազգայինկինոփառատոնըԵրևանումտեղիունեցողամենամեծմշակութային իրադարձություններիցէ:Հիմնվելէ2004թվականին` «Ոսկեծիրան»կինոյիզարգացման հիմնադրամի,Կինոգետներիևկինոլրագրողներիհայկականասոցիացիայիկողմից։«Ոսկե ծիրանի»հիմնադիրներնենկինոռեժիսորՀարությունԽաչատրյանը,կինոքննադատներ ՄիքայելՍտամբոլցյանըևՍուսաննաՀարությունյանը։«Քաղաքակրթություններիու մշակույթներիխաչմերուկ».այսնշանաբանովէգործում«Ոսկեծիրան»միջազգային կինոփառատոնըհիմնմանպահիցիվեր:Փառատոննամենտարիկինոարվեստի երկրպագուներիուշադրությաննէներկայացնում120-150ֆիլմ`մրցութայինևարտամրցութային տարբերծրագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում