Քաղաքականություն

Լրացուցիչ քվեաթերթիկների մասին ՀՀԿ առաջարկն ընդունվել է ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նիստում

1 րոպեի ընթերցում

Լրացուցիչ քվեաթերթիկների մասին ՀՀԿ առաջարկն ընդունվել է ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նիստում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստում ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության առաջարկը: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկը վերաբերում է լրացուցիչ քվեաթերթիկներին:

«ԱԺ-ի ընտրությունների ժամանակ քվեախցիկում պետք է լինեն լրացուցիչ քվեաթերթիկներ, որպեսզի, եթե ընտրողին պարտադրեն քվեաթերթիկ հանել, որ իր քվեն ապացուցի, ինքը միշտ այդ արկղում գտնի ավել քվեաթերթիկ, այլ կոմբինացիայի հնարավորություն ունենա՝ անկախ նրանից, թե ինքն ինչպես է քվեարկել: Քվեարկության վերահսկումը կանխարգելող բավականին արդյունավետ մեխանիզմ է, որը չկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ն առաջարկեց նույնը կիրառել ՏԻՄ-ի ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ այդ հարցը հանձնաժողովի օրակարգում նախկինում չկար, սակայն քննարկվեց և սատարման արժանացավ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում