Պաշտոնական

Մեր նոր սերնդի առաքելությունը հայրենիքում ապրելն ու արարելը պետք է լինի. Էդուարդ Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Մեր նոր սերնդի առաքելությունը հայրենիքում ապրելն ու արարելը պետք է լինի. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում խորհրդարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղիհիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին, կառավարության գործունեությանը:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ մեր պետության մեծագույն խնդիրն այն է, որ հնարավորությունները մի քանի անգամ ավելի քիչ են, քան երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում քաղաքական բոլոր ուժերի միասնական ու համախմբված գործունեությունը, ինչը եւ մշտապես իրականացվել է արտաքին քաղաքական հարթակներում:

«Ես պատրաստ եմ աջակցել մեր երկրի իշխանությունների այն նախաձեռնություններին, որոնք կհանգեցնեն ԼՂ հիմնահարցի հայանպաստ ու արդար լուծմանը»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացումը, երկրում անհանդուրժողականության մթնոլորտի վերացումը եւ միմյանց հանդեպ հարգանքի ու սիրո առկայությունը:

«Մեր նոր սերնդի առաքելությունը պետք է լինի ապրել ու արարել հայրենիքում: Հայաստանն առանձնահատուկ երկիր է եւ պատահական չէ, որ 1915 թվականին ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը երեք տարի հետո թուրք զավթիչների դեմ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում