Խաչատրյան տրիոն երաժշտասերներին ներկայացրեց հայ և մալթացի կոմպոզիտորների նոր ձայնասկավառակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյան տրիոյի նոր ալբոմում ընդգրկվել են հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Ձայնասկավառակը ներառում է 14 գործ:

Ձայներիզի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

«Սկավառակը ձայնագրվել է անցյալ տարի Մոսկվայում. դրա շնորհանդեսն իրականացվել է Մալթայի միջազգային փառատոնի ընթացքում: Մեր տրիոն տասից ավելի ձայներիզներ ունի: Սա նախորդներից տարբերվում է նրանով, որ թողարկվել է աշխարհահռչակ Sony Classics-ի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքով` խտասալիկում Խաչատրյանի, Բաբաջանյանի, Շորի գործերը օրգանիկ են համադրված: «Մալթայում ենք ծանոթացել Շորի հետ: Նրա գործերը մեծամասամբ համերգներին էինք հնչեցնում, բայց, ի վերջո, ձայնագրեցինք»,-ասաց նա:

Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը խոստովանեց, որ Խաչատրյան տրիոյի կատարումներն իր ամենասիրելիներն են: «Այն մակարդակը, որին հասնում է տրիոն, պարզապես անհնարին է: Շատ զգացված եմ իմ գործերը տեսնել Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործությունների կողքին»,-անկեղծացավ Շորը:

Սկավառակը վաճառվում է համացանցում. այն հնարավոր է ձեռք բերել նաև տրիոյի համերգային ծրագրերի ժամանակ:

Խաչատրյան տրիոն օգոստոսին փառատոնի կմասնակցի Գերմանիայում, հետո հանդես կգա Իտալիայում: Տրիոն հետաքրքիր ծրագրով կմասնակցի նաև Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP