Բելգիան վերջին րոպեին հաղթանակ կորզեց Ճապոնիայից և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Մունդիալ-2018

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Դոնի Ռոստով քաղաքում Բելգիայի ընտրանին մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բելգիացիները մեկնարկում առավելություն ունեին, բայց Ճապոնիայի հավաքականը շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա, կարող էր երբեմն-երբեմն լուրջ անհանգստացնել Տիբու Կուրտուային: Գնդակին ավելի շատ տիրում էին «կարմիր սատանաները», բայց առաջին կեսում վիճակագրությամբ ավելի շատ վազել են «ծագող արևի երկրի» ներկայացուցիչները:

Երկրորդ կեսի 2-րդ րոպեին Ճապոնիան անսպասելի կերպով առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի արդյունքով լավ դիրքում հայտնվեց և դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Հարակուչին: Հաջորդ իսկ գրոհի ժամանակ Էդեն Ազարը կարող էր վերկանգնել հաշվի հավասարություն, սակայն չստացվեց: Բայց իրենց երկրորդ հնարավորությունը կրկին գոլով ավարտեցին Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստները: Հեռահար, գեղեցիկ գոլով աչքի ընկավ Ինուին՝ 0:2:

Խաղի 69-րդ րոպեին Բելգիան խաղարկեց անկունային հարվածը և Վերտոնգենը հարված-փոխանցում կատարեց, և գնդակն ի վերջո հայտնեց ցանցում՝ 1:2: Խփած գնդակը նոր սթափություն հաղորդեց «կարմիր սատանանեերի» խաղին և 74-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ֆելաինին գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2:2:

Բայց Բելգիան արեց այն, ինչը բոլորն են սպասում նրանից: Հանդիպման ավելացված վերջին րոպեին դարպասապահ Կուրտուայի սկսած գրոհը գոլով եզրափակեց Շադլինը, ում հաղթական գոլը Բելգիային դուրս բերեց քառորդ եզրափակիչ:

Բելգիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Բրազիլիայի ընտրանու դեմ: Խաղը կկայանա հուլիսի 6-ին:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը