Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ջանքերի համար:

Կարեւորելով երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական հարաբերություններում մեծ դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Նա հույս է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկկողմ փոխգործակցությունը շարունակական կլինի:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Շվեդիայի հավասարակշռված դիրքորոշումը:

ԱԺ նախագահը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Մարտինա Քուիկը, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, եւս կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության հետագա խորացումը դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են գիտակրթական, մշակութային եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը:

Արա Բաբլոյանը Մարտինա Քուիկին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հայերեն العربية Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան