Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի թողարկումը կհետաձգվի սցենարի պատճառով. Variety
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդիանա Ջոնսի՝ հնագիտության պրոֆեսորի եւ արկածներ որոնողի մասին հինգերորդ ֆիլմն Էկրաններին չի հայտնվի 2020 թվականի հուլիսին, ինչպես պլանավորվում Էր ավելի վաղ, նոր կինոնկարի վերջնական սցենարի հետ կապված ձգձգումների պատճառով: Ինչպես հայտնել Է Variety հանդեսը, պրեմիերան կկայանա մի քանի ամիս կամ նույնիսկ մեկ տարի ավելի ուշ, քան սպասվում Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սկզբնապես պլանավորվում Էր, որ հինգերորդ ֆիլմի սցենարը կգրի ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Քեփը, որը դա արել Էր «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակյա գանգի թագավորությունը» կինոնկարի (2008 թվական) համար: Սակայն Collider մասնագիտացած հրատարակությունը հայտնել Է, որ կինոնկարի նոր սցենարի պատրաստմամբ կզբաղվի Ջոնաթան Քեզդանը՝ սցենարիստ Լոուրենս Քեզդանի որդին:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ինդիանա Ջոնսի մասին հինգերորդ ֆիլմի նկարահանումները ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մտադիր Է սկսել եկող տարվա ապրիլին Մեծ Բրիտանիայում: Կինոպատումի նոր մասում գլխավոր դերը, ինչպես եւ նախորդ չորս ժապավեններում, տրվել Է Հարիսոն Ֆորդին:
Խիզախ հնագետի մասին առաջին ֆիլմը թողարկվել Է 1981 թվականին «Ինդիանա Ջոնս. կորած տապանի որոնուներում» վերտառությամբ: Կինոնկարը չտեսնված ժողովրդականություն Է վայելել եւ անվանակարգվել Է «Օսկար»-ի ինը մրցանակի՝ արդյունքում նվաճելով հինգ պարգեւ:
Հաջողության ալիքին 1980-ական թվականներին նկարահանվեց եւս երկու կինոժապավեն՝ «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» (1984 թ.) եւ «Ինդիանա Ջոնսը եւ խաչակրաց վերջին արշավանքը» (1989 թ.): Վերջինը դարձել Է «Ինդիանա Ջոնսը եւ Բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ժապավենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: